Թուրքիայում կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) 2025-ի հունվարի 31-ի դրությամբ տվյալներ է հրապարակել կանանց և տղամարդկանց թվի մասին։ Ըստ այդ տվյալների՝ կանանց թիվը կազմել է 43 մլն 32.734, իսկ տղամարդկանց թիվը՝ 43 մլն 59.434։ Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 մլն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում կյանքի տևողությունը 2022-2024թթ. կազմել է 78.1 տարի, կանանց դեպքում կազմել է 80.7 տարի, իսկ տղամարդկանց դեպքում՝ 75.5 տարի։ Այս ցուցանիշները վկայում են, որ կանայք Թուրքիայում ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ և կյանքի տևողության տարբերությունը կազմում է 5.2 տարի։
Իսկ կանանց և տղամարդկանց զբաղվածության մակարդակը 15 տարեկան և բարձր բնակչության մոտ 2024-ին կազմել է 49.5%։ Կանանց մոտ այս մակարդակը կազմել է 32.5 %, իսկ տղամարդկանց մոտ՝ 66.9 %։
Ամենաշատ զբաղվածության մակարդակը կազմել է 54.7% Անթալիայում, Ըսպարտայում և Բուրդուրում, իսկ ամենացածր զբաղվածության մակարդակը` 39.5 % Մարդինում, Բաթմանում, Շըրնաքում, Սղերդում Սիիրթ, Վանում, Մուշում, Բիթլիսում և Հաքքարիում։




