Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացի

Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացի։ Մասշտաբային հատուկ գործողության շրջանակներում տարբեր հիմքերով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 1944 մարդ, որոնցից 147-ն օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանք հետախուզվում էին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրանցից ամենամեծ թիվը՝ 91 մարդ, Ուկրաինայի քաղաքացիներ են, իսկ 14-ը՝ Վրաստանի։ Հատուկ գործողությունն իրականացվել է ամբողջ երկրում մարտի 2-3-ին։

Լեհաստանի ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեծ մասը հետախուզվում էր տարբեր հանցագործությունների համար։ Արտաքսման ընթացակարգեր են սկսվել երկրում անօրինական գտնվող մոտ 140 ձերբակալվածների նկատմամբ։ Ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ գործում են նաև Ինտերպոլի կարմիր ծանուցագրեր։ Հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներով են կալանավորվել Վրաստանի քաղաքացիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031