Փաշինյանն իսկական առաջնորդի տեսք ուներ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այցին Վրաստան և նշել, որ շատ կարևոր է եղել նրա արած հայտարարությունների տոնը։
«Շատ կարևոր էր Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների տոնը։ Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի համատեղ շարժման կարևորությունը դեպի ԵՄ և անկախ արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։
Դրանցից ոչ մեկը չի համապատասխանում Վրաստանի ներկայիս կուրսին։ Փաշինյանն իսկական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա կոլեգան՝ լիակատար ոչնչության (ինչպես որ կա)»,- գրել է Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր էջում։



