Արհեստածին «Հարավային Ադրբեջան» կառույցը դիմել է Էրդողանին
Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի [Իրանի հուսիսային շրջաններ] համակարգման հարթակը» դիմել է Էրդողանին. Դիմումի մեջ նրանք ասում են, որ «Հարավային Ադրբեջանում» բնակվող թյուրքական բնակչությունը լուրջ սպառնալիքի տակ է իր անվտանգության և գոյության համար, քանի որ որոշ «զինված ահաբեկչական խմբավորումներ» փորձում են վերահսկողություն հաստատել «Ուրմիայում և շրջակայքում գտնվող հին թյուրքական հայրենիքների» նկատմամբ, որն էլ «Հարավային Ադրբեջանի թուրքերի պատմական հողերի» համար օկուպացիայի վտանգ է ստեղծում։
Արհեստածին կառույցը կարծում է, որ թյուրքական աշխարհի հույսը կախված է Էրդողանից՝ «աշխարհի ամենահզոր և հարգված առաջնորդներից մեկից», ով պետք է քայլեր ձեռնարկի նրանց «ցեղասպանությունից» փրկելու համար։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք



