ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատերազմը դադարեցնելու կոչ է արել

Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, բոլոր կողմերին կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մերձավոր Արևելքում և դրանից դուրս անօրինական հարվածները հսկայական տառապանքներ են պատճառում տարածաշրջանի խաղաղ բնակիչներին և լուրջ սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար, հատկապես ամենախոցելի մարդկանց համար»,- գրել է Գուտերեշը X ցանցում։

«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ժամանակն է դադարեցնել մարտերը և լուրջ բանակցություններ սկսել։ Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ», – ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031