Ողբամ ձեր դիվանագիտությունը

Քիչ առաջ պաշտոնական լրահոսում կարդում ենք՝ Սամոայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին:

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել. «Ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն»:

Եվ խրոխտ հայտարարում են դարի աննախադեպ նորությունը. «այսպիսով՝ Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ»:

Կեցցե նիկոլփաշինյանական, արարատմիզոյանական արտաքին քաղաքականությունը…

Կարդացեք նաև

Իսկ հիմա հասկանանք՝ Սամոան ով է, ինչ է: Դա, փաստորեն, կղզային պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Պոլինեզիայում՝ Սամոա կղզեխմբի արևմտյան՝ Սավայի, Ուպոլու, Մանոնո և Ապոլիմա կղզիների վրա։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մակերեսը՝ 2832 կմ², 2024թ. տվյալներով բնակչության թիվը՝ 218 019:

Սպասենք, տեսնենք, որ մի ՔՊ-ամերձ օլիգարխն է ավիաթռիչքներ իրականացնելու դեպի Սամոա…

Տեսանյութեր

Լրահոս