Զելենսկին այցելել է Դոնբաս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնբաս և հայտարարել, որ ռուսները պատրաստվում են գարնանը գրոհել այդ ուղղությամբ․ հաղորդում է Українська правда-ն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել առաջնագծում մարտեր մղող ստորաբաժանումներին և բոլոր մարդկանց, որ կանգնած են Ուկրաինայի կողքին։

«Դրուժկովկա, Կրամատորսկ, Սլավյանսկ և մեր մյուս քաղաքները․ ռուսները չեն հրաժարվում պատերազմից, և այստեղ՝ Դոնեցկի մարզում, նրանք գարնանային հարձակման են նախապատրաստվում։ Կարևոր է, որ մեր դիրքերը մնան ամուր, կարևոր է, որ բրիգադները բավարար մատակարարում ստանան։ Տղաները պահում են դիրքերը․ նույն կերպ մեր երկիրը, մեր դիվանագիտությունը և մեր ժողովուրդը կշարունակեն պաշտպանել իրենց դիրքերը», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031