ուրքիայի սահմանին կուտակված և Թուրքիա անցնել ցանկացող սիրիացիներն այդ երկրի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Ցուցարարներն այրել են Էրդողանի նկարն ու վանկարկել «դավաճան Թուրքիա» կարգախոսը։
ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի:
Առաջիկա 28 ժամվա ընթացքում կոնկրետ պլաններ կներկայացվեն առանց գործարքի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխելու վերաբերյալ:
Boeing 737 MAX ինքնաթիռի թռիչքների վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ 2019 թվականի վերջը եւ վերաբերել Ամանորի տոների սեզոնին՝ ԱՄՆ-ի Boeing ընկերության եւ միջազգային ավիակարգավորիչների միջեւ վեճի պատճառով, որը բորբոքվել է օգոստոսին դրանց ներկայացուցիչների հանդիպումից հետո:
Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով:
Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Ռուսաստանը եւ Իրանը շահագրգռված են, որպեսզի Պարսից ծոցի երկրները համաձայնության գան տարածաշրջանում իրադրության կայունացման փոխընդունելի ուղիների շուրջ:
G20-ի երկրները հանդես են գալիս աշխատատեղերում տարեց մարդկանց համար աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման օգտին՝ նրանց առողջության եւ անվտագության պահպանման նպատակով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես էեկել Թեհրանի կողմում:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները:
Թեհրանը ձգտում է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
«Դորիան» փոթորիկը մոլեգնել է Բահամյան կղզիների հյուսիսային մասում:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. առաջիկա ժամերին դրան սպասում է «Փիրվելի» հեռուստաընկերությունը, ինչի մասին հայտնել է «Նովոստի Գրուզիի» հրատարակությունը։
Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը։
Դարիգա Նազարբաեւան ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ: Ավելի վաղ երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը նրա թեկնածությունն առաջադրել էր այդ պաշտոնի համար։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորները, ովքեր կպաշտպանեն ցանկացած օրինագիծ առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալու դեմ, կզրկվեն Համայնքների պալատում տվյալ քաղաքական ուժը ներկայացնելու իրավունքից եւ չեն կարողանա նրա անունից մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:
Հոնկոնգում դպրոցների, քոլեջների ու բուհերի հարյուրավոր սովորողներ սեպտեմբերի 2-ին բոյկոտել են պարապմունքները եւ ընդդիմադիր ուժերի կոչով միացել բողոքի ակցիաներին:
Մեծ Բրիտանիան դիտարկում է Պարսից ծոցում իր անօդաչուների տեղակայման հնարավորությունը բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավի կալանման շուրջ ստեղծված իրադրության ֆոնին:
Բռնկումների գրեթե 31 հազար օջախ է անցած ամսին գրանցվել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթե եռակի ավելի է, քան մեկ տարի առաջ:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը սեպտեմբերի 1-ին կարգարդրություն է արել ափամերձ շրջանների բնակիչների պարտադիր տահանման մասին՝ «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Հոնկոնգում մետրոյի 40-ից ավելի կայարաններ անցած հանգստյան օրերին վանդալիզմի գրոհների են ենթարկվել բողոքի ակցիաների արմատական մասնակիցների կողմից: Սեպտեմբերի 2-ին այս մասին հայտնել է MRT կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտի գործարկուն: