Ռուսաստանը գիշերվա ընթացքում 140 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 26-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև մայիսի 27-ը՝ ժամը 07:00-ն, հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 140 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Նախարարության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա:
Ռոստովի շրջանի Տագանռոգ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Այրվել են ավտոմեքենաներ։
Ռուսաստանի տարբեր շրջաններում ժամանակավորապես փակվել է օդային տարածքը թռիչքների համար։



