
ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններից

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Իրաքում իրականացվող օդային օպերացիաների առնչությամբ, որոնք ըստ թուրքական կողմի՝ ուղղված են քուրդ զինյալների դեմ։
Հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ նշվում է, որ Թուրքիան պարտավոր է հարգանք ցուցաբերել Իրաքի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ավելի վաղ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին Իրաքի եզդիաբնակ Սինջար (Շենգալ) բնակավայրը։ Ռմբակոծության թիրախ էր դարձել հիվանդանոցի շենքը, եղել էին տուժածներ։