
Զելենսկի–Բայդեն հանդիպումը հետաձգվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանդիպումն օգոստոսի 30-ից փոխադրվել է օգոստոսի 31՝ Ուկրաինայի պետության ղեկավարի այցի ծրագրի ընդլայնման պատճառով, որն այժմ նախատեսում է պետությունների ղակավարների դեմ առ դեմ բանակացություններ: Այս մասին օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան, նրա ելույթը հեռարձակել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը:
«Այցի ծրագրի տարրերի ընդլայնման պատճառով, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների՝ նախագահ Բայդենի եւ նախագահ Զելենսկու հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին: Մենք ԱՄՆ-ի հետ համաձայնության եկանք այդ հանդիպումը մեկ օրով հետաձգելու շուրջն այն պատճառով, որ նախագահների հանդիպման ձեւաչափն ընդլայնվել է, եւ այժմ կնախատեսի ոչ միայն պատվիրակություննների հանդիպում, այլեւ հանդիպում առանձնազրույցի ձեւաչափով»,- ասել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: