Բաժիններ՝

Լեհաստանը և Բելառուսը հրաժարվել են միգրանքների խմբին թույլ տալ անցնել սահմանը

Լեհաստանի եւ Բելառուսի սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի հեռուստատեսությունը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փախստականները գտնվում են Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրից ոչ հեռու, նրանք փորձել են անօրինականորեն հատել սահմանը:

Նշվում է, որ օտարերկրացիները «գտնվում են լեհական սահմանի մերձակայքում, բայց պաշտոնապես գտնվում են Բելառուսի տարածքում»:

Հեռուստաալիքը ճշտում է, որ մի քանի տասնյակ օտարերկրացիներից բաղկացած այս խումբը շրջապատում են սահմանապահները:

«Լեհական կողմից դրանք այն սահմանապահներն են, որոնց աջակցում է լեհական բանակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ եթերում ցուցադրել են կադրեր, որտեղ քաղաքացիական հագուստով մարդիկ (միգրանտները) չեզոք տարածքում նստած են խարույկի մոտ, իսկ նրանց կողքին գտնվում են Բելառուսի սահմանապահ ծառայության աշխատակիցները:

«Այս երկու պահպանաջոկատների միջեւ գտնվում են օտարերկրացիները, որոնք չեն կարողանում սահմանը հատել օրինականորեն: Դա չեն կարող թույլ տալ լեհական կողմի սահմանապահները, իսկ բելառուսական կողմի սահմանապահները չեն ցանկանում թույլ տալ, որ միգրանտները վերադառնան իրենց երկիր»,- նշում է հեռուստաալիքը:

Այդ նույն հեռուստաալիքի ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս միգրանտները սահմանին են գտնվում արդեն մի քանի օր եւ Բելառուսի իշխանությունները համաձայնել են իրենց տարածք ետ թողնել կանանց ու երեխաներին: Միեւնույն ժամանակ Լեհական հեռուստատեսությունը պնդում է, որ «ներկայում օտարերկրացիները գտնվում են բելառուսական կողմում»: Իրադրությունը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին սրվել է վերջին ամսին:

Լեհ սահմանապահների տվյալներով, միայն ընթացիկ տարվա օգոստոսին 1935 մարդ է փորձել անօրինականորեն հատել սահմանը:

Ընդ որում սահմանապահները կանխել են 1175 մարդու կողմից սահմանը հատելու փորձերը, իսկ 760 օտարերկրացիներ ձերբակալվել եւ ուղարկվել են փակ կենտրոններ:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս