
Պակիստանում պայթյուն է տեղի ունեցել կրոնական թափորի ժամանակ

Օգոստոսի 19-ին առնվազն երեք մարդ է զոհվել եւ 50-ը տուժել Պակիստանի Բահավալնգար (Փենջաբի նահանգ) քաղաքում որոտած պայթյունի ժամանակ: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շիաների կրոնական թափոի ժամանակ: Ոստիկանությունը գտնվում է պատահարի վայրում, իսկ բժիշկները շտապ օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 30 տուժածների մասին: Երեք զոհվածների մասին նաեւ հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Այս տարի օգոստոսի 19-ին շիաները տոնում են Աշուրան՝ վշտի օրը VII դարում նահատակված մուսուլմանական իմամ Հուսեյնի՝ Մուհամեդ մարգարեի թոռան հիշատակին:
Աշուրան համընկնում է մուսւուլմանական տոմարով մուհառամ ամսվա տասներոդ օրվա հետ: Աշուրայի օրը մզկիթներում եւ սրբավայրերում սովորաբար կատարվում են զանազան ծեսեր, տեղի են ունենում սգո ներկայացումներ, որոնց ժամանակ վերարատադրվում են իմամ Հուսեյնի եւ նրա գործակիցների ողբերգական մահվան տեսարանները: Հավատացյալները ափերով խփում են իրենց կրծքին կամ շղթաներով հարվածներ հասցնում մեջքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: