«Երբ քաղաքական գործիչները չեն կարողանում արդյունավետ աշխատել, մեծանում է ռազմական լուծման գայթակղության վտանգը». Լավրով

Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Աֆղանստանում անհապաղ համազգային երկխոսության անցնելուն՝ բոլոր ուժերի մասնակցությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Աֆղանստանի կառավարությունը, նախագահն այնքան էլ ակտիվ չէին ձգտում կատարել առկա պայմանավորվածությունները: Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Երբ քաղաքական գործիչները չեն կարողանում արդյունավետ աշխատել, մեծանում է ռազմական լուծման գայթակղության վտանգը»,- ասել է Լավրովն ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափն ամենից շատ հեռանկարներ ունի միջաֆղանական երկոխոսության վերագործարկման համար պայմաններ ստեղծելու:

«ՌԴ-ն պատրաստ է նպատակահարմարության դեպքում վերականգնել մոսկովյան ձևաչափի աշխատանքը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը ողջումում է այլ ուժերի հետ երկխոսություն սկսելու թալիբների պատրաստակամությունը:

Տեսանյութեր

Լրահոս