
Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի նախագահ Աբիյ Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Չավուշօղլուն խոսել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին:
«Թալիբները ասել են, որ կազմելու են ներառական կառավարություն: Անհրաժեշտ է տեսնել՝ արդյո՞ք իրականում կձևավորվի ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-եզրափակել է նա: