Բաժիններ՝

Ֆրանսիայում հրաձգությունից դեռահաս է զոհվել. Provence

Մեկ դեռահաս զոհվել, երկուսը տուժել են հրաձգությանի ժամանակ, որն օգոստոսի 18-ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում: Այս մասին հաղորդել է Provence հրատարակությունը:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 22:30-ից հետո Մարսելի 14-րդ օկրուգի Սեն-Բարտելեմի թաղամասում:

Հրաձգության հետեւանքով զոհվել է 14-ամյա մի դեռահաս: Եվս երկու անչափահաս, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս եւ 8 տարեկան երեխա, ոչ մեծ վերքեր են ստացել:

«Ենթադրվում է, որ հարձակումը կատարել են երկու հոգի. նրանք մոտոցիկլետով էին եւ զինված են եղել առնվազն մեկ «Կալաշինկով» ինքնաձիգով, որոնք կրակ են բացել փողոցում»,- «Ֆրանսպրես» գործակալությանը հաղորդել են դատախազությունում:

Գործակալության տվյալներով՝ կասկածյալներին հաջողվել է թաքնվել:

Հրաձգության պատճառների մասին չի հայտնվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս