![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՀԿ-ն պատճառներ չի տեսնում Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004974.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հայտնել է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան կորոնավիրուսի պատճառով 2020 թվականի Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու համար: Այդ մասին հայտնել է ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերել է Reuters-ը։
«Խորհուրդը, որը մենք ստացանք ԱՀԿ-ից, այն է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան Խաղերի չեղարկման կամ հետաձգման որեւիցե արտակարգ պլանների համար»,- ասել է Քոութսը:
Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: