Բաժիններ՝

Նոր Զելանդիան կորոնավիրուսի պատճառով հետաձգել է խորհրդարանական ընտրությունները

Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել համընդհանուր ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին՝ Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկման պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթինա Արդենը:

«Վերջին հաշվով՝ հոկտեմբերի 17-ին (…) – դա կուսակցություններին բավականին ժամանակ կտա տարբեր պայմաններ պլանավորելու համար, որոնցում մենք նախընտրական արշավ կիրականացնենք»,-մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Արդենը:

Նա նշել է. «Մենք բոլորս մի նավակում ենք: Մենք բոլորս արշավ կիրականացնենք նույն միջավայրում»: Սկզբում ընտրությունները նշանակվել էին սեպտեմբերի 19-ին:

Նոր Զելանդիայի օրենքը պահանջում է, որ դրանք անցկացվեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Նախնական քվեարկությունն այժմ երկրում կսկսվի հոկտեմբերի 3-ին: Զոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, որը հետաձգելու կոչ է արել, հայտարարել է, որ «հաղթել է առողջ բանականությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս