Բաժիններ՝

Կոնգրեսն արձակուրդից կվերադառնա, որպեսզի Թրամփին թույլ չտա արգելել փոստով քվեարկությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին օգոստոսի 16-ին հայտարարել է, որ ինքն այս շաբաթ ամառային արձակուրդից հետ է կանչելու օրենսդիրներին՝ փոստային գերատեսչության պաշտպանության վերաբերյալ ավելի վաղ պատրաստված օրինագծի օգտին քվեարկելու համար:

Պալատի կոնգրեսական անդամներին ուղղված նամակում Փելոսին հայտարարել է, որ քվեարկության կդրվի այն օրինագիծը, որն արգելում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանված որեւէ փոփոխություն մտցնել փոստային գերատեսչության ծառայության մեջ:

Նրա օգնականն ասել է, որ, հավանաբար, նիստը կարող է տեղի ունենալ օգոստոսի 22-ին:

Ավելի վաղ Փելոսին հայտարարել էր. «Նախագահը, նրա ընկերները եւ հանրապետականները Կոնգրեսում շարունակում են տոտալ գրոհը փոստային գերատեսչության եւ 2020 թվականի ընտրությունների ամբողջականությունն ապահովելու նրա դերի վրա՝ երկրի քաղաքացիներին կոչ անելով նախօրոք փոստով քվեարկել նախագահական ընտրություններին, որպեսզի հանրապետականներին զրկի ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելու հնարավորությունից՝ մոտիվացնելով փոստային առաքումների խափանումով»:

Նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում փոստով քվեարկություն անցկացնելու դեմ. այդ ձեւը բացատրվում է կորոնավիրուսի տարածման պայմաններում սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությամբ:

Նախագահի կարծիքով, փոստով քվեարկությունը կարող է հանգեցնել զանգվածային կեղծարարության եւ ձայների հաշվման ուշացման: Դեմոկրատները Թրամփին մեղադրում են այն բանում, որ նա խափանում է փոստային գերատեսչության աշխատանքը եւ նույնիսկ հատուկ փորձում է խափանել փոստով առաքումը, որպեսզի փաստարկներ ունենա այդպիսի քվեարկության դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս