ՀՀ ԱԺ փոխնախագահի հրավերով Չինաստանից պատվիրակություն է ժամանել

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սու Հույի գլխավորած պատվիրակությունը:

Սեպտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930