«Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին:
Թուրքիայի, Ադրբեջանի, Էրդողանի ու Ալիևի ընտանիքի շահերի նույնականացումը սխալ է, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում ու պարտադիր չի, որ դրանք համընկնեն, անգամ կարող են հակասությունների մեջ լինել: Բնականաբար, միշտ չէ, որ նույնական են Փաշինյանի ու Հայաստանի շահերը: Տարբեր խնդիրներ են լուծում հրադադարի կոչ անող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ նահանգները:

Դա բազմաթիվ փոփոխականներով ինտեգրալ հավասարում է, որը յուրաքանչյուրը բանակցությունների ժամանակ պետք է փորձի լուծի իր օգտին, սակայն որի լուծման համար մեր զինվորների արյունն է հոսում: Ցավոք, դա է քաղաքականության կանոնն, որն միշտ է եղել ու ամեն տեղ, սակայն դա բոլորի համար, բացի մեզանից, լիրիկական զեղում է:

Սխալ է կարծել, որ Էրդողանի նպատակը Արցախն է, կամ Ադրբեջանի շահը: Էրդողանի խնդիրն է վերջնականապես իր ազդեցության տակ մտցնել Ադրբեջանն ու, հաջորդ փուլում, փոխել Ալիևին ամբողջապես իրեն ենթարկվող դրածոյով ու դրա համար իրեն պետք չէ, որ Արցախի խնդիրն իրենց պատկերացումներով վերջնականապես լուծվի: Անգամ Մեղրին իրենց համար այս փուլում կենսական չէ, Վրաստանն ամբողջապես սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի կոմունիկացիոն պահանջմունքները:

Էրդողանին պետք է Արցախում խնդիրներ ունեցող Արբեջան, որպեսզի Ալիևների կլանը, իսկ հետագայում նաև ադրբեջանցիները, մշտապես կախվածության մեջ մնան, որ Ադրբեջանն իրենց կարիքը մշտապես ունենա ու չփորձի սուվերեն երկիր դառնալ, թեկուզ՝ հետագայում:

Կովկասը Էրդողանին պետք է երկրի ներսում իր վարկը բարձրացնելու համար, Ռուսաստանի վրա ճնշման և Մերձավոր Արևելքում ու Լիվիայում զիջումների գնալու համար:
Ինչ վերաբերում է Կովկասին, ապա թուրքերն, ինչպես միշտ, անկեղծ են: Կովկասը ռուս-թուրքական գոտի են ցանկանում դարձնել ու Ռուսաստանին առաջարկում են «սիրիական» տարբերակ:
Ֆրանսիայի շահերը Լիվիայում ու Միջերկրական ծովում են, իսկ Կովկասն ընդամենը պետք է Թուրքայի վրա ճնշումներ բանեցնելու համար, այլ վայրերում դիվիդենտներ քաղելու համար։

Թե ինչ է պետք Միացյալ Նահանգներին, անգամ Թրամփի ու Բայդենի համար դեռևս պարզ չէ, սակայն, եթե ստացվի, Թուրքիային ու Ռուսաստանին ընդհարման տանել, ցանկալի կլինի նաև Իրանն էլ ներքաշել առճակատմանը, դա հրաշալի տարբերակ կլինի իրենց համար, թեկուզ երկրագնդի վրա Հայաստան չլինի էլ՝ մանր հարց է։

Հայաստանի ու Փաշինյանի մասին, նաև այս վիճակին հասնելու ժամանակագրության մասին, կխոսենք զինադադարից հետո»։

Սպասվող բանակցություններից առաջ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ է ցանկանում լուծել թշնամին:Թուրքիայի, Ադրբեջանի,…

Gepostet von Stepan Danielyan am Freitag, 2. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս