Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է ջավախահայերի դժգոհությանը

Թուրքական «Trthaber» լրատվամիջոցն անդրադարձել է օրերս  Ախալքալաքի սահմանին գտնվող Կարծախ գյուղում ջավախահայերի կողմից թուրք-վրացական սահմանը փակելու միջադեպին։ Նրանք սահմանային անցակետի փակումը պատճառաբանել էին վրաց-հայկական սահմանի փակ լինելով, ինչի հետևանքով հնարավոր չէր լինում հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան արցախահայության համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատարներ չեն մտնի Վրաստան, որոնք հնարավոր է զենք են մատակարարում Ադբեջանին»,- հայտարարում էին  ախալքալաքցիները։

Թուրքական կայքը փորձ է արել լուրը ներկայացնել այնպես, կարծես թե թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան խոչընդոտելու գործում է ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը։

«Վրաստանի իրավապահ մարմինները, չկարողանալով կասեցնել․ամբոխին, ստիպված են եղել բեռնատարների մի մասը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել Մեսխեթի շրջան»։

Նշվում է, որ Վրաստանի իրավապահ մարմինները խնդիրներից խուսափելու համար նպատակահարմար գտան օգտագործել «Թյուրքգյոզու» սահմանային անցակետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031