Արցախում Թուրքիայի պահվածքը հույսեր է ներշնչել ուկրաինացիներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «․..Հարց է առաջանում՝ արդյոք ուկրաինացի լրագրողի հոդվածն ու իդլիբյան իրադարձությունները պատահականությո՞ւն են: Իհարկե, ոչ: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ պատվիրված են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն էլ՝ հիմա, երբ Արցախում Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սանձազերծել ողջ սահմանի երկայնքով՝ ակտիվորեն հրետակոծելով նաեւ քաղաքացիական բնակավայրերը:

Եվ հիմա, երբ թուրքական ինքնաթիռը ներխուժում է ՀԱՊԿ-ի անդամ երկրի՝ Հայաստանի օդային տարածք ու խոցում հայկական ինքնաթիռ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս սիրիացի վարձկաններին տարածաշրջանից հեռացնելու պահանջով, տեղի են ունենում ՌԴ-ի դեմ ուղղված քայլեր, որոնք առայժմ հիշեցնում են այն խաղաքարտերի մասին, որոնք Թուրքիան պատրաստ է օգտագործել, եթե հանկարծ Ռուսաստանը որոշի իր դիրքերն առավել ամրապնդել Հարավային Կովկասում: Այլ կերպ ասած՝ թուրքերն այժմ ՌԴ-ին սպառնում են Ղրիմի ու սիրիական Իդլիբի հարցերով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս