Թուրքիան թքում է քաղաքակիրթ աշխարհի երեսին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջազգային հանրության կողմից մեր դարավոր պայքարի կարեւորության լիարժեք չգիտակցումը եւ համարժեք քայլերով Թուրքիային ինքնագնահատականի չստիպելը հանգեցրին այն բանին, որ այսօր այդ երկիրն արհամարհելով միջազգային հնարավոր բոլոր հորդորները՝ փորձում  է արդեն վտանգել ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը: Թուրքիան իր այս գործողություններով թքում է քաղաքակիրթ աշխարհի դեմքին, եւ այն նոր չի սկսել, այլ վաղուց է անում:

Այսօր էլ հայ ժողովուրդը բարձրաձայնում է, որ ներկայիս Թուրքիայի նեոօսմանյան ձգտումները՝ հայերի եւ այդ երկրի տարածքում իրականացված մյուս ժողովուրդների ցեղասպանությունները չդատապարտելու եւ նրան համարժեք գործողությունների չպարտադրելու հետեւանք են: Հայ ժողովուրդը, ինչպես հազարամյակներ շարունակ, այսօր էլ կպայքարի ու կհաղթի իր գոյամարտում, բայց Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական էլիտայի վարած քաղաքականությունն արդեն վտանգում է ողջ աշխարհի խաղաղությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս