Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հուսով է, որ խորհրդարանը շուտով վերստին կքվեարկի Brexit-ի գործարքի շուրջ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հույս է հայտնել, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը առաջիկա օրերին կրկին կներկայացվի Համայնքների պալատի պատգամավորների քվեարկությանը: Այդ մասին նա մարտի 18-ին հայտարարել է ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո:

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա»,-ասել է նա, նշելով, որ քվեարկությունը կկայանա միայն այն դեպքում, եթե կառավարությունը վստահ լինի, որ այն դրական ելք կունենա:

Հանթի խոսքով՝ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը «փոքր-ինչ նահանջել Է», սակայն երկիրը շարունակում է փակուղային վիճակում մնալ Brexit-ի կապակցությամբ:

Ավելի վաղ հունվարի 15-ին եւ մարտի 12-ին Համայնքների պալատի պատգամավորներն զգալի գերակշռությամբ չեն ընդունել Brexit-ի վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագիրը, որին նա հասել էր Եվրամիության ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում: Բրիտանական խորհրդարանը մարտի 14-ին պաշտպանել է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվն ավելի ուշ ժամկետ փոխադրելու կառավարության առաջարկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս