Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին. Եղիշե Մելիքյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․ «Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:

Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31