Բաժիններ՝

Պարեկներին 5000 դրամ կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։ Հայտնում են ՆԳՆ-ից:

70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5000 դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական է, սակայն տղամարդը գումարը նետել է պարեկների մեքենայի սրահ։

Ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31