Հայաստանի վարչապետն արգելել էր մեզ բանակից որևէ մեկի հետ խոսել կամ կապ հաստատել. Լևոն Մնացականյան

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։

Ըստ ադրբեջանական Report-ի՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն իր ցուցմունքում հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում։

«Ես մասնակցել եմ Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում, բայց բացի սրանից չեմ ուզում ասել, թե ինչ հրաման է եղել, բոլորդ էլ գիտեք։

Ընդհանուր առմամբ բանակի հետ կապ չի եղել աշխատանքից ազատվելուց հետո։

Կարդացեք նաև

Ընտանեկան և այլ պատճառներով ես չէի ուզում: Բացի այդ, մեզ արգելել էին բանակի հետ կապ հաստատել»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ասել է Լևոն Մնացականյանը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31