ՄԱԿ-ի միջազգային դատարանը նոր նախագահ է նշանակել

Ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան ընտրվել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահ։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է դատարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Իվասավային այդ պաշտոնում ընտրել են իր գործընկերները հունվարի 14-ին Նաուաֆ Սալամի հրաժարականից հետո։ Սալամին լքել էր այդ պաշտոնը՝ դառնալով Լիբանանի վարչապետ։

Սալամի նախագահության ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի փետրվարի 5-ին։ Մինչ այդ Յուջի Իվասավան կզբաղեցնի նախագահի պաշտոնը։

Իվասավան դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից։ Նախկինում նա զբաղեցրել է Տոկիոյի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսորի պաշտոնը և եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս