Բաժիններ՝

Հեղեղումներ ԱՄՆ-ում. կան զոհեր. ABC News

Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ի Նեբրասկայի եւ Այովայի նահանգներում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, հեղեղումներն առաջացել են 16 գետերի վարարման հետեւանքով: Այժմ ավելի քան 870 մարդ գտնվում է ժամանակավոր ապաստարաններում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 55-րդ ստորաբաժանման հրամանատար գնդապետ Մայքլ Մանիոնը հայտնել է, որ Նեբրասկայի նահանգում գտնվող «Օֆֆատ» ավիաբազան նույնպես ջրասույզ է եղել:

Հեղեղման հետեւանքով տարհանվել է 20 շենք: Նեբրասկայի նահանգի բազմաթիվ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս