Սերբիան կարող է ներել, բայց չի կարող մոռանալ ՆԱՏՕ-ի ագրեսիան. նախագահ Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտի 18-ին բացել է «Քսան տարի Հարավսլավիայի ռմբակոծումներից հետո – դասեր 21-րդ դարում եվրոպական անվտանգության համար» միջազգային խորհրդաժողովը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
«Մենք կարող ենք ներել, բայց չենք կարող մոռանալ ՆԱՏՕ-ի ագրեսիան, մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ՆԱՏՕ-ի հետ, բայց չենք ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է Վուչիչը: Նրա խոսքով՝ 1999 թվականին Հարավսլավիայի նկատմամբ ագրեսիան շահավետ էր շատ խաղորդների ինչպես ԱՄՆ-ի վարչակազմում, այնպես էլ ՆԱՏՕ-ում:
«Այժմ աշխարհը երկբեւեռից փոխվել է բազմաբեւեռի, բայց Մարտին Լյութերն իրավացի էր, երբ ասում էր, թե բռնությունը կարող է սոսկ կարճատեւ հաղթանակ բերել: Չեն անհետացել հակամարտության դարավոր հիմքերը, մենք այժմ ինչ-որ գետտո ունենք սերբերի համար եւ ալբանների համար: Վախ ունեմ, որ նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ սերբերն ու ալբանները չեն հասկանա, որ պետք է իրենք որոշեն իրենց ապագան»,- հայտարարել է Վուչիչը: