Բրյուսելում հայտարարել են, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ միասին ավելի ուժեղ կլինի
Եվրամիությունում հույս ունեն, որ Վաշինգտոնի հետ Բրյուսելի բոլոր տարաձայնությունները հնարավոր կլինի լուծել համատեղ ջանքերով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին մարտի 3-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին:
«Ավելի քան 80 տարի Միացյալ Նահանգները Եվրամիության ամենամոտ դաշնակիցն էր։ Դիմակայելով ընդհանուր հակառակորդներին ՝ մենք միշտ միասին ավելի ուժեղ կլինենք։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները միշտ կարողացել են լուծել իրենց տարաձայնությունները և կշարունակեն դա անել նույն կերպ»,- ասել է նա:



