Բաժիններ՝

Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի ընտանիքների օգնության ֆոնդն ավելի քան 5 մլն դոլար է հավաքել

Քրայսթչերչում ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհված եւ տուժած ընտանիքներին նվիրատվությունների հիմնադրամը 7,4 մլն նորզելանդական դոլար (5 մլն դոլար) է հանգանակել: Այդ մասին մարտի 18-ին հայտնել է New Zeland Herald հրատարակությունը՝ վկայակոչելով հիմնադրամի կազմակերպիչներին։

Օգնության հիմնադրամը հանգանակությունն իրականացնում է երկու ինտերնետ-ռեսուրսում՝ մարտի 15-ի կեսգիշերից: Մարտի 18-ի կեսօրվա դրությամբ դրա հաշիվներում կար ավելի քան 7,4 մլն նորզելանդական դոլար, որն ստացվել է 70 հազար մարդուց:

«Նվիրատվությունների մասշտաբը մեզ համար պարզապես աննախադեպ է: Մենք արդեն մեծ գումար ենք հավաքել հաշիվներում, եւ փոխանցումները գալիս են ամեն ժամ»,-պատմել է հիմնադրամի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռոբին Լենթելը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031