Hyundai-ը Թուրքիայում էլեկտրոմոբիլներ կարտադրի

«Hyundai Motor Türkiye»-ն 2026-ին պատրաստվում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը սկսել Թուրքիայում, որի համար նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ արտադրական գործընթացը մեկնարկելու է Թուրքիայի հյուսիսարևմտյան Իզմիթ քաղաքի գործարանում:

«Hyundai»-ի նախագիծը եվրոպական շուկայի պահանջարկին համապատասխան է և նպատակ ունի ամրապնդել ընկերության դիրքերը միջազգային ավտոմոբիլային արդյունաբերությունում։

Նշենք, որ 28 տարվա ընթացքում «Hyundai Motor Türkiye»-ն արտադրել է ավելի քան 3 միլիոն ավտոմեքենա, իսկ նոր մոդելը կխթանի տեղական արտադրության ու մատակարարման ցանցի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31