Թուրքիան սկսել է Դամասկոսի օդանվակայանի վերականգնման աշխատանքները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շարունակվում են աշխատանքներ տարվել Դամասկոսի օդանավակայանի վերակառուցման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը նաև հայտնել է, որ փետրվարի 21-ին Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության՝ 23 հոգուց բաղկացած անձանակազմը մեկնել է Դամասկոսոսի օդանավակայան ու մեկնարկ տվել աշխատանքները։
Ըստ Ուրալօղլուի՝ Դամասկոսի օդանավակայանում և Սիրիայի օդային տարածքում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար մասնավորապես ձեռք են բերվել 113 օդանավիգացիոն սարքեր ու անվտանգության համակարգ, տեղադրվել են երկու նոր հաղորդիչ ռադիոհամակարգ՝ թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև տարվել են նավիգացիոն սարքերի վերանորոգման աշխատանքներ։



