Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը ստորադրյալներին հրամայել է առևանգել այլախոհներին. NYT

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը լրագրող Ջեմալ Խաշկոջիի սպանությունից մոտավորապես մեկ տարի առաջ այլախոհության ճնշման արշավ էր սկսել, որը ենթադրում էր, մասնավորապես, թագավորության հպատակների լրտեսում, առեւանգումներ եւ խոշտանգումներ: Այդ մասին ասված է մարտի 17-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:

Հրատարակությունը նշում է, որ այս տեղեկատվությունը հավաստել են աղբյուրներ ամերիկացի պաշտոնատար անձանց թվից, որոնք ծանոթացել են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նյութերին, ինչպես նաեւ սաուդացիներ, որոնք իրազեկ են իշխանությունների գործողություններին:

Ինչպես արձանագրված է հոդվածում, դրանում ակտիվ դեր են խաղացել այդ թվում այն անձինք, ովքեր պատասխանատու են Խաշկոջիի սպանության համար: Նրանք, ընդգծում է թերթը, 2017 թվականից մասնակցել են նման կարգի տասը գործողության:

Աղբյուրների տվյալներով՝ «այդ գործողություններից մի քանիսը ներառել են մյուս արաբական երկրներից սաուդացիների հարկադիր վերադարձում, նրանց պահել եւ բռնության են ենթարկել թագաժառանգին եւ նրա հորը՝ Սալման թագավորին, պատկանող պալատներում»:

Հրապարակման մեջ ասված է, որ Խաշկոջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք խոստովանել են, որ թագավորության հետախուզության աշխատակիցները կանոնավոր կերպով ստանում են «այլախոհներին հայրենիք վերադարձնելու» հրամաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031