Ամերիկյան Ալաբամա նահանգի ղեկավարն առաջին անգամ չեղարկել է մահապատիժը
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին, որը մահապատժի մոլի կողմնակիցն է, վերացրել է մահապատիժը՝ այն փոխարինելով ազատազրկմամբ։
Խոսքը սպանության համար դատապարտված մտավոր հետամնաց տղամարդու մասին է, հայտնել է NBC News-ը։
Նրա խոսքով, բավարար ապացույցներ չկան՝ հաստատելու Ռոբին «Ռոքի» Մայերսի կողմից սպանության կատարումը, բայց նաեւ չկան բավարար ապացույցներ նրան ազատելու համար:
«Ես համոզված չեմ, որ Մայերսն անմեղ է, բայց այնքան էլ համոզված չեմ նրա մեղքի մեջ, որ հավանություն տամ նրա մահապատժի»,- նշվել է նահանգապետի հայտարարությունում։
Դատախազության հայտարարության համաձայն՝ Մայերսը 1991թ. հոկտեմբերի 4-ին գնացել է Դեկեյթերում գտնվող տուն, դանակահարել երկու մարդու՝ սպանելով Լուդի Մեյ Թաքերին, այնուհետեւ հեռացել է տեսաձայնագրիչով, որը հետագայում փոխանակել է թմրանյութերի հետ:
Զոհերը, այդ թվում Թաքերը, մահից առաջ չեն ճանաչել Մայերսին, սակայն ոստիկանությունը չի հավատում նրա պատմությանը, թե նա իբր գտել է տեսաձայնագրիչը, տեղեկացրել է Մահապատժի հարցերի տեղեկատվական կենտրոնը: Թեեւ երդվյալ ատենակալները ցմահ բանտարկություն են առաջարկել, նահանգային դատավորը նրան մահապատժի է դատապարտել:



