Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը Զելենսկիին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ միայն այնտեղ կարող է իրական աջակցություն ստանալ հակամարտության կարգավորման համար:

Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին Super Express-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան՝ մեկնաբանելով փետրվարի 28-ին  Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը։

«Ակնհայտ է, որ մենք գործ ունենք որոշակի փակուղու հետ: Թվում էր, թե ամերիկա-ուկրաինական համաձայնագիրը կստորագրվի, բայց դա տեղի չունեցավ: Ես չգիտեմ, թե որքանով այն կարելի է վերագրել Ուկրաինային նախագահ  Վլադիմիր Զելենսկու հույզերին, իսկ ինչքանով ՝ մարտավարական գործողություններին, միանշանակ դժվար է գնահատել։ Բայց փաստն այն է, որ իրավիճակը մնում է չլուծված»,- ասել է  Դուդան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31