
Սոնա Մնացականյանի հայրն օրեր առաջ սրտի վիրահատություն է տարել, իսկ հորեղբայրը` ինֆարկտ ստացել դատական նիստին. Միքայել Նահապետյան

Հանրային գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. «Պորճապետի շքախմբի կողմից վրաերթի ենթարկված ու անօգնական վիճակում մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստին ինֆարկտ է ստացել Սոնա Մնացականյանի հորեղբայրը, իսկ հայրը սրտի հերթական վիրահատությունն է տարել նիստից օրեր առաջ։
Իր շարասյան ամենաթողությունն ու անպատժելիությունը երաշխավորելու համար Նիկոլը ընտրել է հետևյալ տակտիկան.
1. Ազատության մեջ թողնել մեղադրյալ ոստիկանին
2. Կորցնել այնպիսի ապացույցներ ինչպիսին օրինակ ռադիոկապի ձայնագրությունն է։
3. Ձգել դատական պրոցեսը այնքան, որ վաղեմության ժամկետներն անցնեն ու ոչ մի օր բանտում չեղած մեղադրյալը շարունակի իր ազատ ու ապահով կյանքը, շարունակի իր ծառայությունը։
Ու այս ստոր մտադրության ճանապարհին, եթե պետք լինի` մարդկանց ինֆարկտի էլ կհասցնեն, ամբողջ գերդաստան կկորցնեն երկրի երեսից։ Որպեսզի ոչ ոք հանկարծ չմտածի թե Նիկոլի կայսերական կյանքին խանգարող բան կարա հայտնվի։
«Այստեղ գահ, այստեղ մահ» պիտի լիներ քո կարգախոսը քո սարքած «իրական Հայաստանում»»։