Johnson & Johnson ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է կորոնավիրուսի կլինիկական փորձարկումները

Johnson & Johnson դեղագործական ընկերությունը հայտարարում է կովիդ 19 հիվանդության դեմ կլինիկական փորձարկումները ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին: Պատճառը փորձարկումներին մասնակցած կամավորներից մեկի մոտ ի հայտ եկած անբացատրելի հիվանդությունն է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Նշված անձի մոտ հայտնաբերված հիվանդությունն ուսումնասիրության է ենթարկվում անկախ փորձաքննիչների եւ Johnson & Johnson ընկերության մասնագետների կողմից:

Ընկերությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ փորձարկումներում նման դադարներ հաստատելու հանգամանքն ընդունված փորձառություն է: Սակայն մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ դրանից առաջ նման քայլի էր դիմել նաեւ դեղագործական AstraZeneca ընկերությունը: Սեպտեմբեր ամսին նման որոշում էր վերջինս կայացրել Միացյալ Թագավորությունում անցկացված հետազոտության արդյունքում նորից անբացատրելի ինչ որ հիվանդություն հայտնաբերվելուց հետո:

J&J ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ստեղծած պատվաստանյութը իմունային ուժեղ հակազդեցություն է առաջ բերում ընդդեմ կորոնավիրուսի, եւ հույս էր հայտնել, որ պատվաստանյութի վերջնական պատասխանը պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Johnson & Johnson ընկերությունը հրաժարվում է մանրամասնություններ հայտնել փորձարկումներին մասնակցած կամավորի մոտ ի հայտ եկած անբացատրելի հիվանդության մասին:

Տեսանյութեր

Լրահոս