Բաժիններ՝

Թուրք գրողի խաղաղության կոչից հետո Ադրբեջանի գրախանութներում դադարել են վաճառել նրա գրքերը

Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Twitter միկրոբլոգում խաղաղության կոչով գրառում է արել։ Շավաքը իր էջում տեղադրել է հայ երաժշտի կատարումը։ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի, Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում օրերս նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որի տեսանյութը լայնորեն տարածվել էր համացանցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Շաֆաքը, համացանցում կիսվելով այդ տեսանյութով, որն ավելի վաղ հրապարակել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, վերջինիս շնորհակալություն է հայտնել և տեսանյութին կից արել հետևյալ գրառումը․

«Այս գրառումը բոլոր նրանց համար է, ովքեր հավատում են խաղաղությանը և չեն հրաժարվում խաղաղությունը պաշտպանելուց։ Արվեստ ավերակների մեջ․․․ Շնորհակալություն Կարո Փայլան, որ կիսվել եք»։

Նշենք, որ Էլիֆ Շաֆաքի այս գրառումը բացասական արձագանք է գտել թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում։ Նրանք Շաֆաքի հասցեին անպարկեշտ և սպառնալից գրառումներ են արել։ Ոմանք անգամ պահանջել են, որ Արդբեջանում դադարեցվի նրա գրքերի վաճառքը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել են Շաֆաքի գրքերի վաճառքը։

Հատկանշական է, որ ով կողմ է արտահայտվում խաղաղությանը, թուրք-ադրբեջանական հասարակությունում միանգամից ընկալվում է իբրև հայերի կողմնակից և ազգի դավաճան։ Էլիֆ Շաֆաքի՝ խաղաղությանը միտված չեզոք գրառումը թուրքական լրատվամիջոցները մեկնաբանեցին որպես աջակցություն Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս