Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Ղրղզստանի նոր վարչապետ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ղրղզական Կանտ քաղաքում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը։
«Ոչ: Այդ հարցը դրված չէ, մենք չեն վերանայելու»,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Հոկտեմբերի 14-ին Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիրէ ստորագրել Ժապարովին երկրի վարչապետ նշանակելու մասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին:
Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված է նախագահի գրասենյակը: Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է:
Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել է Բիշքեկում եւ վերահսկել իրադրությունը: Հոկտեմբերի 9-ին անկարգությունները Բիշքեկում վերսկսվել են:
Կենտրոնական հրապարակում բախում է տեղի է ունեցել Սադիր Ժապարովի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Տիլեկ Տոկտոգազիեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: