Բաժիններ՝

Ճապոնիայում կարող են վերսկսել երկրի հյուսիս արևելքում գտնվող ԱԷԿ-ի էներգաբլոկի աշատանքը

Ճապոնիայի հյուսիս – արեւելքում գտնվող Միյագիի պրեֆեկտուրայի իշխանությունները, որը սահանակնից է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրային, մտադիր են վերսկսել տեղի «Օնագավա» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը, որի գործունեությունը դադարեցվել էր 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից հետո: Այդ մասին հաղորդել է Кyodo գործակալությունը:

Նշվում է, որ դրանով իսկ առաջին անգամ ճապոնական ատոմակայանի աշխատանքի վերսկսում տեղի կունենա այն շրջանում, որն անմիջականորեն ենթարկվել է տարերքի հարվածներին: Միյագիի իշխանությունները համապատասխան որոշումը կհայտարարեն մեկ տարվա ընթացքում, ընդգծում է Кyodo-ն:

Մինչեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը Ճապոնիայի էներգահաշվեկշռում ատոմային էներգտիկային բաժին էր ընկնում շուրջ 30 տոկոսը: Դրանից ժամանակավոր հարկադրական հրաժարման հետեւանքով երկիրն ստիպված էր էներգամատակարարման հիմնական բեռնվածությունը դնել ջերմակայանների վրա: Այժմ Ճապոնիայում աշխատում է ութ ռեակտոր հինգ կայաններում: Կառավարությունը մտադիր է մոտ ապագայում շարունակել ատոմակայանների մասնակի վերագործարկման քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս