Բաժիններ՝

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել է 14.000-ը

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել է 14 հազար 231: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 14-ին: Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են. մեկ օրում մայրաքաղաքում հայտնաբերված դեպքերի թվաքանակը կրկին ավելացել է եւ կազմել 4 հազար 573:

Ապաքինվել է 1970 մարդ, 52 հիվանդ մահացել է: Ռուսաստանում 85 տարածաշրջաններում աճող արդյունքով գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 1 մլն 340 հազար 409 դեպք (+1,1 տոկոս), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս