Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի հյուսիսային Ուտարաքհանդ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով յոթ բանվոր զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Այդ մասին լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկկիլոմետրանոց թունելի ներսում սողանքի հետևանքով։ Արտակարգ պատահարի պահին թունելում գտնվել է ավելի քան 20 բանվոր, նրանցից 14-ը փրկվել են։

Փլուզման վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Դրանում ներգրավված են տարերային աղետների արձագանքման ազգային ուժերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31