Իսրայելի կողմից հետագա քայլեր չձեռնարկելը կարող է մեզ և մյուս միջնորդներին դրդել համատեղ արմատական քայլի դիմել. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան.
Նեթանյահուի և նրա մերձավորների վարած քաղաքականությունը վերածվել է ոչ միայն Գազային, Մերձավոր Արևելքին կամ տարածաշրջանին առնչվող խնդրի, այլև անվտանգության հարցի, որը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը։
Չնայած պաղեստինյան կողմի պարտավորությունների կատարմանը՝ Իսրայելի կողմից հետագա քայլեր չձեռնարկելը կարող է մեզ և մյուս միջնորդներին դրդել համատեղ արմատական քայլի դիմել։
Այս գործընթացում մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ ճնշում կգործադրի Իսրայելի վրա։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը ստիպված կլինեն արմատական քայլեր ձեռնարկել այս հարցում։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

