Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 281-ի
Կոլումբիայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 281 մարդ, հայտնել է Blu Radio ռադիոկայանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժից տուժած կոլումբիական քաղաքներում 3,971 մարդ ստացել է վնասվածքներ, ևս 379-ը համարվում են անհետ կորած։ Մահացածների մեծ մասը գրանցվել է Կալի քաղաքում, որտեղ արդեն գրանցվել է 96 զոհ։
Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմուտքում գտնվող Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։

