ԵՀ-ում լավ և բնական միջոց են համարել ԵՄ-ում պատվաստման հավաստագրերի սահանումը
Եվրամիությունում պատվաստման հավաստագրերի սահմանումը կդառնա «նորմալ եւ բնական» բժշկական միջոց, սակայն դրա ներգործությունը տեղաշարժման ազատության վրա գնահատման կարիք ունի, այդ թեման կքննարկվի Միության մակարդակով:
Հունվարի 15-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ «Բժշկական տեսակետից պատվաստման տեղեկագրաթերթիկները կամ հավաստագրերը նորմալ եւ բնական միջոց են: Սակայն լրացուցիչ իրավունքների հարցը, որոնք կընձեռի այդ փաստաթուղթը, ճշգրտում է պահանջում, եւ այն կքննարկվի Եվրամիության մակարդակով»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: