Բաժիններ՝

Մադրիդում հաշվել են ձյունամրրիկի պատճառով քաղաքին հասված վնասը

Մադրիդի քաղաքապետարանը կարծում է, որ անցյալ շաբաթ սաստիկ ձյունամրրիկի ժամանակ քաղաքին հասցվել է գրեթե 1,4 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան:

«Այս պահին մեք հաշվարկել ենք, որ վերջին օրերի ավերիչ վնասը կազմում է 1,398 միլիարդ եվրո, ինչը հաշվարկված է այն վնասի հիման վրա, որը հասցվել է քաղաքի տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքին եւ գույքին»,- նշել է քաղաքագլուխը:

«Մենք (Իսպանիայի իշխանություններին) խնդրում ենք (Մադրիդը) հայտարարել աղետի գոտի, դրա համար կան բոլոր պայմանները, եւ ես կենտրոնական կառավարությանը խնդրում են շտապել պատասխանի հարցում»,- հավելել է նա:

Մադրիդում հունվարի 8-ին սկսվել են ձյան սաստիկ տեղումներ, որոնք շարունակվել են 30 ժամ:

Վատ եղանակի պատճառով ընդհատվել է Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքը, դադարեցվել է երաթուղային հաղորդակցությունը, չեն երթեւեկել ավտոբուսները, մետրոպոլիետենն աշխատել է ընդհատումներով: Իսպանիայի իշխանությունները երկրում մոլեգնած բուքը համարել են ամենասաստիկը վերջին 50 տարվա ընթացքում: Դրանից հետո երկիր է եկել սառը ճակատը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս