Բաժիններ՝

Բելգիայի բնակիչը մահացել է COVID-19-ի դեմ Pfizer-ի պատրաստուկով պատվաստում ստանալուց հետո

Բելգիայի 82 տարեկան բնակիչը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուց հինգ օր անց: Այդ մասին հունվարի 15-ին գրում է Le Libre թերթը՝ վկայակոչելով Առողջության համար դեղամիջոցների եւ ապրանքների դաշնային գործակալության (FAMHP) տվյալները:

Հաղորդվում է, որ հետաքննություն է անցկացվում որոշելու համար, թե արդյոք կապ գոյություն ունի այդ մարդու պատվաստման եւ վախճանի հետ: «Անցկացվելու է հերձում: Այժմ արդեն կարելի է ասել, որ այդ մարդն ունեցել է լուրջ քրոնիկ հիվանդություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բելգիացի համաճարակաբան Պիեռ վան Դամմայի խոսքով՝ ներկայում Բելգիայում անցկացվում է ծերանոցներում ապրողների պատվաստում, իսկ դա քաղաքացիների առավել խոցելի կատեգորիան է, որոնց մեծ մասը տարիքի պատճառով մի շարք ուղեկցող հիվանություններ ունի:

«Կարելի է կարծել, որ ծերանոցներում ապրողների թվում պատվաստում ստացողներից ինչ-որ մեկը մահացել է պատվաստում ստանալու ժամանակաշրջանում այն պատճառով, որը կապված չէ պատվաստման հետ: Եթե անցկացվի այդպիսի վախճանի հետաքննություն, դա կարվի այն բանի համար, որպեսզի համոզվեն, որ պատվաստանյութը չի հանգեցրել մահվան»,-ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ նախնական տեղեկատվության համաձայն, այդ մարդու մահը նույնպես կապված չէ պատվաստման հետ: «Պատճառ չկա խուճապ առաջացնել պատվաստանյութի շուրջ»,-հավելել է նա:

Կորոնավիրուսի հարցերով զբաղվող բելգիական դաշնային կենտրոնի տվյալների համաձայն, դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 12-ն ընկած ժամանակաշրջանում երկրում Pfizer/BioNTech-ի պատրաստուկով մասնակի պատվաստում է ստացել 34 հազար 979 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս